Եվգենի Պետրոսյանը Մոսկվայի իրենց բնակարանը վարձակալման է տալիս այնտեղ ապրող Ելենա Ստեպանենկոյի հետ միասին
Եվգենի Պետրոսյանը Մոսկվայի իրենց բնակարան-թանգարանը վարձակալման է տալիս այնտեղ ապրող Ելենա Ստեպանենկոյի հետ միասին
Հայտնի հումորիստներն ամուսնալուծվել են 2018-ի նոյեմբերին, սակայն ունեցվածքի բաժանման գործընթացը դեռևս շարունակվում է:
Ինչպես գրում է kp.ru-ն, 29 տարվա համատեղ կյանքի ընթացքում Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն բավականաչափ ունեցվածք են կուտակել, որը ներառում է ավելի քան 10 բնակարան Մոսկվայում, հաշվեհամարներ և ավելի քան 5000 արվեստի գործ՝ գրքեր, նկարներ, ճենապակի և այլն:
Ամենից շատ խնդիրներ են առաջացել՝ կապված մայրաքաղաքում գտնվող ամենամեծ բնակարանի հետ, որում ամուսինները ժամանկին միասին են բնակվել: Այն անվանում են նաև բնակարան-թանգարան: Այժմ 512 քառ. մետր մակերեսով տանն ապրում է միայն Ստեպանենկոն:
Պետրոսյանի փաստաբանի խոսքով՝ Ստեպանենկոն չի ցանկանում տեղափոխվել բնակարանից և նախկին ամուսնուն էլ չի թողնում մտնել այնտեղ: Վաճառել նույնպես չի համաձայնում: Ի դեպ, տարաձայնություններ կան նաև բնակարանի գնի շուրջ:
Ինչպես փաստաբանը նշել է, տան կոմունալ ծառայությունների դիմաց վճարում կատարում է Պետրոսյանը, սակայն նրա հաշիվները սառեցվել են, և եղած գումարն այլևս չի բավականացնում վարձերը վճարելուն: Եվ քանի որ դերասանուհին հրաժարվում է ինքնուրույն վճարել, նրանք առաջարկել են բնակարանը վարձակալման հանձնել այնտեղ ապրող դերասանուհու հետ միասին, որպեսզի վարձակալները վճարեն կոմունալ ծախսերն ու գումար տրամադրեն Ստեպանենկոյի բնակության համար:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս