Բրեդլի Քուփերն ու Իրինա Շեյքը մտադիր են 2-րդ երեխան ունենալ. լրատվամիջոցներ (լուսանկարներ)
Ամերիկացի դերասան և պրոդյուսեր Բրեդլի Քուփերն ու Իրինա Շեյքը պատրաստվում են ևս մեկ երեխա ունենալ, գրում է INQUISITR-ը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
«Բրեդլին անընդհատ խոսում է այն մասին, որ ինքն ու Իրինան շուտով ցանկանում են կրկին ծնող դառնալ: Նա հաճախ է պատմում իր դստեր՝ Լեայի մասին: Նա ուղղակի պաշտում է հայր լինելը»,- ասել է զրուցակիցը:
Աղբյուրները նաև վստահեցրել են, որ զույգը ընտանիքի համալրման հարցով կզբաղվի «Օսկար» մրցանակաբաշխությունից հետո, որին առաջադրվել էր նաև Քուփերի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմը:
Վերջին ամիսներին զույգն ամբողջ ուժերը ներդրել է ֆիլմի աշխատանքների մեջ, հետևաբար՝ անձնական ծրագրերին ժամանակ կդրամադրի միայն այժմ:
Հիշեցնենք, որ այս գարնանը կլրանա զույգի առաջնեկի՝ Լեա դը Սենա Շեյք Կուպերի 2-ամյակը:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս