Ուկրաինան մնացել է առանց «Եվրատեսիլ»-ի մասնակցի
Ուկրաինացի երգչուհի Աննա Կորսունը, ով հանդես է գալիս MARUV կեղծանվամբ, «Եվրատեսիսլ 2019» մրցույթին չի մասնակցի, թեեւ հաղթել է երկրում անցկացված ընտրությունների փուլում։ Այս մասին հայտնվում է Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության պաշտոնական կայքը։
Աստղն ընկերության հետ պայմանագիր չի կնքել, քանի որ տարաձայնություններ են առաջացել մրցույթում մասնակցության պայմանների հետ կապված։ Ըստ պայմանագրի՝ միջոցառման անցկացման ընթացքում արտիստը դառնում է «ամբողջ երկրի մշակութային դեսպանը» եւ «աշխարհում արտահայտում ուկրաինական հասարակության կարծիքը»։
Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերությունում կարծում են, որ այս տարի ստեղծված իրավիճակը թույլ չի տա իրականացնել մրցույթի գլխավոր պայմանը՝ երկրի ապաքաղաքական ներկայացումը։
«Հանրաին հնչեղությունը, քաղաքական ուժերի կողմից ճնշման փորձերը, միջամտությունը մշակութային գործիչների բանավեճին եւ երկրի տեղեկատվական կառուցվածքին, ագրեսորները փաստացի հանգեցրել են ազգային ընրության արդյունքների քաղաքականացման»,- ասված է ընկերության հայտարարության մեջ։
Ավելի վաղ MARUV-ի հրապարակել է պայմանագրի հատվածները։ Երգչուհու խոսքով՝ ելույթի ընթացքում իրեն արգելվել է ցանկացած իմպրովիզ։ Նա նշել է եւս մեկ պայման՝ լրագրողների հետ շփման արգելք առանց համաձայնեցման՝ «ամբողջությամբ խախտում է խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքները»։
Արտիտսը հայտնել է, որ պայմանագրում բազմաթիվ այլ անհեթեթ հատվածներ կան եւ կարծիք հայտնել, որ իր վրա ճնշում է գործադրվում ազգային ընտրության փուլում իր հաղթանակը խլելու նպատակով։
Փետրվարի 24-ին հայտնի է դարձել, որ MARUV-ի մասնակցությունը «Եվրատեիլ» երգի մրցույթին հարցականի տակ է։ Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության կառավարման անդամ Ալեքսանդրա Կոլցեւան հայտարարել է, որ մասնակցի հետ կապված կասկածներ են առաջացել այն պատճառով, որ նա համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում։


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...