Հոլիվուդյան դերասանն «Օսկար 2019»-ի կարմիր գորգին է ներկայացել երկարափեշ զգեստով (լուսանկարներ)
Ամերիկացի միասեռական դերասան Բիլի Փորթերը եղել է «Օսկար 2019» կինոմրցանակաբաշխությանը ժամանած ամենաառաջին հյուրերից մեկը, որը, իր սովորության համաձայն, որոշել է ներկայանալ արտառոց տեսքով:
Ինչպես նշում է The Guardian-ը, «Դիրք» (Pose) սերիալի աստղ Փորթերը կրել է երկարափեշ թավշյա զգեստ, որով անկաշկանդ կեցվածք է ընդունել լուսանկարիչների առջև:
Պարբերականը նկատում է, որ զգեստը եղել է տղամարդու տոնական կոստյումի և կանացի զգեստի համադրում:
The Hollywood Reporter-ը գրում է, որ տարօրինակ զգեստի հեղինակն է նյույորքցի դիզայներ Կրիստիան Սիրիանոն, որը հայտնի է գենդերային սահմանները ջնջող դիզայներական լուծումներով:
Փորթերը նախկինում էլ կարևոր միջոցառումների կարմիր գորգին է հայտնվել նմանատիպ հագուստներով:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս