ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմը կանխելու միակ ճանապարհն է. Վրաստանում ԱՄՆ դեսպան
ԵԱՀԿ Մինսկի խումբը կարեւոր է այն պատճառով, որ սա միակ ճանապարհն է պատերազմը կանխելու: Այս մասին Jnews-ին տված հարցազրույցում նշել է Վրաստանում ԱՄՆ դեսպանի Յան Քելլին, ով նախկինում եղել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ:
Հարցին, թե որքանո՞վ է հավանական հակամարտության էսկալացիան, դեսպանը պատասխանել է. «Ամենակարեւորն այն է, որ չլինի պատերազմ: Որովհետեւ, եթե լինի պատերազմ ապա շատ դժվար է կանխատեսել, թե ինչ տեղի կունենա, եւ ինչպես այն կազդի Վրաստանի վրա: Սակայն ամենակարեւորը, իմ կարծիքով, ոչ Հայաստանի, եւ ոչ էլ Ադրբեջանի շահերից չի բխում սկսել պատերազմ: Երկուսն էլ, ցավոք շահ են փնտրում: Դա լավ չէ, քանի որ մարդիկ են մահանում, երիտասարդներ են մահանում այնտեղ: Բայց սա պատերազմ չէ: Ես չեմ կարծում, որ Բաքուն ցանկանում է պատերազմել: Քանի որ նրանք գիտեն, որ այդ պատերազմը կոչնչացնի իրենց տնտեսությունը: Հայերը չեն ուզում պատերազմ: Ինչու է այս պրոցեսում կարեւոր Մինսկի խումբը: Քանի որ այս խմբի շնորհիվ կա երկխոսություն Երեւանի եւ Բաքվի միջեւ: Ես կցանկանայի որ լիներ ավելի շատ երկխոսություն, բայց նրանք խոսում են միմյանց հետ արտգործնախարարների մակարդակով»:
Դիտարկմանը, որ այնուամենայնիվ Մինսկի խումբը եւ երկխոսությունը այս համատեքստում համարվում են պասիվ եւ չգործող, Քելլին արձագանքելն է. «Այո, այն պատճառների շնորհիվ որ կողմերը իրենք չեն ցանկանում լուծել հակամարտությունը, այնտեղ կա շատ քիչ առաջընթաց հակամարտության լուծման համար, բայց միեւնույն ժամանակ Մինսկի խումբը կարեւոր է այն պատճառով, որ սա միակ ճանապարհն է պատերազմը կանխելու»:
Վրաստանում ԱՄՆ դեսպանը նշել է, որ Վրաստանում առկա է շատ հանդուրժողական եւ լավ փոխհարաբերություններ հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. «Գուցե դա չի համապատասխանում իրականությանը, բայց ես գիտեմ, որ կա սարսափելի թշնամանք Երեւանի եւ Բաքվի միջեւ: Այն ավելի վատ է, քան կաթոլիկների եւ բողոքականների միջեւ, կամ Հյուսիսային Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի կամ հրեաների եւ պաղեստինցիների միջեւ Իսրայելում, կամ թուրքերի եւ հույների, այն ավելի վատ է: Բայց այստեղ Վրաստանում, կարծում եմ, որ քիչ թե շատ նորմալ հաղորդակցություն կա համայնքների միջեւ»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ