Մեգան Մարքլը սպառնացել է դատի տալ Daily Mail պարբերականին
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, սպառնացել է դատական հայց ներկայացնել բրիտանական Daily Mail պարբերականի դեմ՝ իր հորը՝ Թոմաս Մարքլին ուղղված նամակը հրապարակելու համար, գրում է The Guardian-ը:
Նա պատրաստվում է դատի տալ պարբերականին հեղինակային իրավունքի խախտման համար:
Հայտնի է, որ նամակի տեքստը դեռևս տեղադրված է պարբերականի կայքում: Ներկա պահին պարբերականը ոչ մի կերպ չի արձագանքել նման տեղեկատվությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Daily Mail պարբերականը մասամբ հրապարակել է հարսանիքից հետո գրված Մեգանի բաց նամակն՝ ուղղված իր հորը: Նամակում Մեգանը մասնավորապես գրել էր, որ իր սիրտը կոտրված է, և խնդրել էր հորը վերականգնել հարաբերություններն ու հեռու մնալ լրատվամիջոցներում իրենց ընտանեկան խնդիրները քննարկման առարկա դարձնելուց:
Հիշեցնենք, որ 37-ամյա դքսուհու մայրն ամուսնալուծվել է նրա հորից, երբ աղջիկն ընդամենը 2 տարեկան է եղել: Մեգանն ու Հարին հրավիրել էին Թոմասին արքայական հարսանիքին, սակայն վերջինս չէր ներկայացել:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս