Ինչպե՞ս խուսափել գարնանային դեպրեսիայից եւ մռայլ տրամադրությունից
Գարնանային դեպրեսիան տարածված երեւույթ է, սակայն տրամադրության անկման պատճառ կարող է լինել վիտամինների պակասը եւ թույլ իմունիտետը:
Փետրվարի 23-ին ասուլիսի ժամանակ թերապեւտ Լամարա Մանուկյանը նշեց, որ թուլությունը, քնկոտութունը եւ մռայլ տրամադրությունը կարող են առաջանալ սննդակարգում այնպիսի վիտամինների պակասից , ինչպիսիք են С, D եւ В վիտամինները:
«Ջերմոցային մրգերը եւ բանջարեղենները շատ հարուստ չեն վիտամիններով, հատկապես դա վերաբերում է վիտամին C-ին, որն օրգանիզմը պաշտպանում է ինֆեկցիաներից», -նշեց նա:
Սերոտոնինի՝ «երջանկության հորմոնի» արտադրման գործում կարեւոր դեր ունի վիտամին В-ն: Օրգանիզմում դրա պակասը հանգեցնում է տրամադրության տատանումներին եւ դեպրեսիայի զարգացմանը:
Ձմռանը ավելի քիչ արեւային օրեր են նկատվում, ինչն իր հերթին հանգեցնում է վիտամին D-ի պակասին: Դրա հետեւանքով առաջանում է քնկոտություն եւ թուլություն:
«Հաճախ մարդն անգամ չի կասկածում, որ տրամադրության տատանումները եւ դեպրեսիվ վիճակը կարող են առաջանալ օրգանիզմում վիտամինների եւ միկրոտարրերի պակասից», - նկատեց թերապեւտը:
Իրավիճակը կարող է շտկել գարնանային օրաբաժնում մեծ թվով մրգեր, բանջարեղեն եւ կանաչի ներառելը, արեւային եղանակին զբոսանքները, վիտամինների ընդունումը, որոնք ներառում են C եւ B խմբի վիտամիններ: Կարելի է նաեւ հավասար չափերով մեղրից, կիտրոնից եւ ընկույզից խառնուրդ ընդունել:
Մանուկյանը խորհուրդ տվեց նաեւ ըստ եղանակի հագնվել, քանի որ գարնանը օրվա ընթացքում ջերմաստիճանի տատանումների պայմաններում ՍՇՎ-ի զարգացման վտանգն ավելանում է: Բացի այդ մրսելու արդյունքում կարող է ցիստիտ զարգանալ:
Հաշվի առնելով այն, որ գարնանը կարող են սրվել քրոնիկ հիվանդությունները, Մանուկյանը քրոնիկ հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տալիս դիմել բժշկի, ինչը կարող է օգնել ժամանակին պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս