Մոսկովյան դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը
Մոսկվայի Օստանկինյան դատարանը երեքշաբթի օրինական է ճանաչել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դատավճիռը, որով վերջինիս 200-ժամյա հարկադիր աշխատանքի են դատապարտել՝ դերասանի անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման համար:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ բողոքարկման դիմումով Տատյանայի փաստաբանները խնդրում էին արդարացնել իրենց պաշտպանյալին՝ հայտարարելով, որ նրա գործողություններում հանցանք չկա:
2018-ի նոյեմբերի 20-ին դատարանը Ցիմբալյուկ Ռոմանովսկայային մեղավոր է ճանաչել մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտման մեջ և նրա նկատմամբ պատիժ սահմանել՝ 200-ժամյա հարկադիր աշխատանքների տեսքով: Բացի այդ, դատարանը մասնակիորեն բավարարել է Ջիգարխանյանի հայցը բարոյական վնաս հասցնելու մասին և ամբաստանյալին պարտավորեցրել է 200 000 ռուբլի փոխհատուցում վճարել նախկին ամուսնուն:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս