Չինաստանի ամենագեր մարդը կես տարում 142 կգ-ով նիհարել է
Չինաստանի ամենագեր մարդը՝ Վան Հաոնանը, որը կշռում էր 334 կգ, կես տարում նիհարել է 142 կգ-ով, աճել՝ 2 սմ-ով, իսկ ոտքի չափը 4 չափսով փոքրացել է, սրան հաջողվել է հասնել ստամոքսի փոքրացման վիրահատության, սնվելու վերահսկման եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Շանդուն նահանգից 19-ամյա տղայի քաշը 2018 թվականին հասնում էր 334 կգ-ի: Նույն տարվա մայիսին տեղի բժշկական համալսարանը եւ տասնյակից ավելի հիվանդանոցներ՝ «Գտնել առաջին գեր մարդուն» հասարակական արշավ են սկսել եւ խոստացել ամենամեծ քաշով 3 պացիենտներին անվճար բուժել:
Վան Հաոնանին 2018-ի հուլիսին կատարել են 6 ժամ տեւած ստամոքսի փոքրացման վիրահատություն:
Նրան վիրահատած բժիշկն ասել է, որ վիրաբուժական միջամտությունը չի ազդել մարսողության վրա, տղան պարզապես պետք է ուտելիքը մանրակրկիտ ծամի: Ավելորդ քաշի պատճառով նա լյարդի, սրտի եւ թոքերի խնդիրներ ուներ: Բժիշկի խոսքով՝ պացիենտի վիճակը բարելավվել է:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ փետրվարի 12-ին Վան Հաոնանը զննում է անցել, եւ պարզվել է, որ քաշը 142 կգ-ով պակասել է, հասակը մեծացել 2 սմ-ով, իսկ ոտքի չափը 4 չափսով փոքրացել է:
Վան Հաոնանը նշել է, որ այս արդյունքներին հասել է սնունդի վերահսկման եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության շնորհիվ:
Պատանին, որն այժմ կշռում է 192 կգ, նախատեսել է այս տարի քաշը նվազեցնել մինչեւ 100 կգ:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով