Մարատ Բաշարովի կինը վերջապես որոշեց բաժանվել
Ելիզավետա Բաշարովան չի կարողացել իրեն զսպել եւ գրել է, որ այլեւս չի կարողանում այլեւս դիմանալ ծեծին եւ ամուսնու՝ դերասան Մարատ Բաշարովի հարբեցողությանը։ Բոլորովին վերջերս նա հերքում էր, որ ծեծի է ենթարկվում, ասում էր, թե իրենց ընտանիքում իբր ամեն ինչ կարգին է։ Սակայն այսօր դերասանի կինն իր Instagram-ում գրառում է կատարել, որում խոստովանել է, որ ապրում է դժոխքում եւ պատրաստ է ապահարզանին։
«Կան բաներ, որոնց մասին չեմ ցանկանում պատմոլ․․․ Քանի որ հպարտության ու երջանկության առիթ չեն։ Ցավ ու հիասթափություն է», - գրել է Ելիզավետան լուսանկարին կից, որում պատկերված է դժբախտ կին։
Նա գրել է, որ իրականում սիրել է Մարատին, վստահել է նրան, հրաժարվել է հավատալ ագրեսիվ պահվածքի եւ վատ սովորույթների մասին խոսակցություններին։ Սակայն, ավաղ ամեն ինչ ճիշտ էր․․․ Նույնիսկ որդու ծնունդը չկարողացավ շտկել իրավիճակը։
«Ոչինչ չի փոխվել, ուժ չունեի հեռանալու համար, քանի որ սիրել էի մարդու մեկ այլ կողմը։ Ամոթալի է ապրել դրանում, ամոթ է թաքցնելը, ամոթ է խոսելը։ Այժմ արդեն թաքցնելու իմաստ չկա։ Ես սպասում էի, որ Մարատն իր մեջ ուժ եւ համապատասխան խոսքեր կգտնի, որպեսզի մեկնաբանի այս իրավիճակը, սակայն նա կրկին ձեւացնում է, թե ոչինչ տեղի չի ունեցել եւ ամեն ինչ կարգին է։
Ցավում եմ, որ նա բուժվելու եւ հանուն ընտանիքի, հանուն իր երեխաների եւ կարիերայի այդ չարիքից հրաժարվելու ցանկություն չունի», - անկեղծանում է Ելիզավետան՝ չթաքցնելով, որ Բաշարովին շնորհակալ է որդու՝ Մարսելի համար եւ պատրաստ է նրա հետ ընկերական հարաբերություններ պահպանել։
«Դուք ուժեղ եւ խելացի եք, դուք ամեն ինչ կարող եք եւ ամեն ինչ լավ կլինի», - Լիզային աջակցել են նրա հետեւորդները։


















































Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Կլիմայական փոփոխությունների պատճառով` սպիտակ արջերը ավելի գեր եւ ավելի առողջ են դարձել