Բորիս Ջոնսոնի քույրն ի նշան «Բրեքզիթ»-ի դեմ բողոքի մերկացել է հեռուստահաղորդման ժամանակ (տեսանյութ)
Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնի քույրը՝ Ռեյչել Ջոնսոնը, մերկացել է Sky TV հեռուստաալիքի եթերում, որի ընթացքում քննարկվել է Միացյալ Թագավորության՝ Եվրամիության կազմից դուրս գալու՝ «Բրեքզիթ»-ի հարցը:
Ինչպես նշում է mediaite.com-ը, պաշտոնյայի քույրը դա արել է ի նշան «Բրեքզիթ»-ի դեմ բողոքի:
Հատկանշական է, որ տիկնոջ եղբայրը «Բրեքզիթ»-ի ամենաակտիվ կողմնակիցներից է:
Ռեյչել Ջոնսոնը ԵՄ կազմից դուրս գալու դեմ մեծ արշավ է նախաձեռնել ու փորձում է ամեն գնով թույլ չտալ Լոնդոնի առանձնացումը Բրյուսելից:
«Որքանով տեղյակ եմ՝ այս օրերին «Բրեքզիթ»-ի վերաբերյալ զրույցներում դժվար է ձայնդ լսելի դարձնել ուրիշների համար: Հիմա որոշել եմ այնպես անել, որ ամեն անգամ «Բրեքզիթ»-ի մասին խոսելիս հայտնվեմ ուշադրության կենտրոնում»,-ասել է կինն ու հանել վերնաշապիկը:
Դա առաջացրել է ոչ միայն դահլիճում ներկաների, այլև նրա հետ մեկ սեղանի շուրջ նստած փորձագետների բուռն արձագանքը:
Ավելի ուշ կինը խոստովանել է, որ կրծքերն ի ցույց չի դրել և որ դրանք փակ են եղել:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով