Ինչպե՞ս է պետք սնվել զարկերակային ճնշման առավել արդյունավետ վերահսկման համար
Հիպերտոնիա ունեցող պացիենտներին ճնշման արդյունավետ վերահսկման եւ դրա բարձրացման պատճառով բարդությունների պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում ոչ միայն բժշկի նշանակած բուժումն ընդունել, այլեւ հատուկ սննդակարգի հետեւել: Մասնավորապես՝
Կալիումով հարուստ մթերքներ օգտագործել
Կալիումն օգնում է կարգավորել օրգանիզմում նատրիումի մակարդակը, հետեւաբար նպաստում է ճնշման կարգավորմանը՝ օրական թարմ մրգերի եւ բանջարեղենի 5 չափաբաժինները կօգնեն լրացնել կալիումի անհրաժեշտ նորման: Կալիումի մեծ քանակություն կա նաեւ բրոկոլիում, նարնջի, նեխուրի, ավոկադոյի, սնկերի, ինչպես նաեւ բանանի մեջ:
Քիչ աղ օգտագործել
Պետք չէ բոլորովին հրաժարվել աղից, սակայն օգտակար է սահմանափակել դրա քանակը սննդակարգում, հատկապես հիպերտոնիայի դեպքում: Օրական խորհուրդ է տրվում թեյի գդալի կեսից ավելի աղ չօգտագործել: Որպեսզի ավելի շատ աղ չօգտագործել, քան կարելի է, հարկավոր է խուսափել վերամշակված սննդամթերքներից, որոնք մեծ քանակությամբ աղ են պարունակում:
Շատ մագնիում օգտագործել
Մագնիումը նույնպես հարկավոր է զարկերակային ճնշման առավել արդյունավետ վերահսկման համար: Այս հանքանյութի կանոնավոր օգտագործումը արդյունավետորեն նպաստում է սիստոլիկ զարկերակային ճնշման նվազմանը: Օրական անհրաժեշտ քանակը կազմում է մոտ 400 մլ: Այն մեծ քանակությամբ պարունակվում է հնդկաձավարում, նուշում, սպանախում, սեւ լոբազգիներում եւ բրոկոլիում:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով