Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խաղերը կսկսվեն լռության րոպեով
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի՝ այս շաբաթ անցկացվելիք փլեյ-օֆֆի առաջին խաղերը կսկսվեն լռության րոպեով:
Ֆրանսիական «Նանտից» Անգլիայի Պրեմյեր լիգայում հանդես եկող «Կարդիֆ Սիթիի» տեղափոխվելիս ավիաաղետում զոհված արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակը հարգելուց բացի՝ ֆուտբոլիստներ նաեւ հանդես կգան սգո թեւկապով, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Լա Մանշ նեղուցում ստորջրյա որոնողական գործողությունների արդյունքում հայտնաբերված դին Էմիլիանո Սալայինն է: 28-ամյա ֆուտբոլիստի մահվան պատճառ են դարձել գլխի եւ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքները:
«Կարդիֆ Սիթիի» նորեկին տեղափոխած ինքնաթիռը հունվարի 21-ին անհետացել էր Ֆրանսիայի Նանտ քաղաքից Ուելսի մայրաքաղաք Կարդիֆ ուղեւորվելիս: Ինքնաթիռը նախատեսված վայրեջքից մեկ ժամ առաջ ռադարների էկրանից անհետացել էր Լա Մանշի ջրերի վրա: Piper Malibu թեթեւ ինքնաթիռում Սալայից բացի եղել էր միայն օդաչու Դեւիդ Իբոտսոնը:
Արգենտինացի ֆուտբոլիստն Ուելս էր մեկնել նույն ինքնաթիռով, որով դրանից օրեր առաջ Ֆրանսիա էր վերադարձել «Կարդիֆ Սիթիի» հետ պայմանագիր կնքելուց հետո: Օրեր առաջ հրապարկվել էին նաեւ ինքնաթիռի բեկորների կադրեր ծովի հատակից:
Ուելսյան ակումբը 20,5 միլիոն եվրոյով էր գնել Էմիլիանո Սալային, որը 2015 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական «Նանտում»:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...