Հարուցվել է խարդախության գործ Ջիգարխանյանի նախկին կնոջ դեմ
ՌԴ ՆԳՆ ԳՎ Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը հատկապես խոշոր չափերի խարդախության վերաբերյալ քրեական գործ է հարուցել դերասան Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ նրա թատրոնի նախկին տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է աղբյուրն իրավապահ մարմիններում։
«ՆԳՆ Մոսկվայի ԳՔՎ ԳՎ-ն հունվարի վերջին հատկապես խոշոր չափերի խարդախության փաստով (ՌԴ Քր.օր. հոդ. 159, մաս 4) քրեական գործ է հարուցել։ Գործի շրջանակներում արդեն կատարվում են քննչական գործողություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ճշտելով, որ գործով անցնող հիմնական անձը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան է։
Միեւնույն ժամանակ, Ջիգարխանյանի պաշտպանությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ավելի վաղ իրավապահները երկու անգամ հրաժարվել էին այդ հոդվածով գործ հարուցել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ։ Այդ հոդվածով պատժամիջոցը նախատեսում է ազատազրկում 10 տարով։
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մինչ այդ մեղավոր էր ճանաչվել Ջիգարխանյանի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտելու համար (ՌԴ Քր.Օր հոդ. 137, մաս 1), նրան նշանակվել է 200 ժամ պարտադիր աշխատանքի պատիժ։ Դատարանը նաեւ մասամբ բավարարել է դերասանի հայցը իրեն բարոյական վնաս հասցնելու վերաբերյալ եւ պարտադրել նրա նախկին կնոջը վճարել 200 հազ. ռուբլի։


















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս