Գիտնականները քնած ժամանակ օտար բառեր սովորելու հեշտ միջոց են հայտնաբերել
Շվեյցարիայի Բեռնի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ նոր տեղեկություն կարող են ստանալ, քանի դեռ քնած են:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գիտական աղբյուրը, հետազոտության ժամանակ գրանցվել են 41 կամավոր մասնակցի ուղեղի ակտիվության ցուցանիշները: Քնած ժամանակ նրանց ականջակալների միջոցով թույլ են տվել բազմաթիվ զույգ բառեր լսել, որոնք կազմված էին ծանոթ բառից հարազատ լեզվով և «կեղծ բառից»:
Գիտնականները հորինված «լեզու» են օգտագործել գիտափորձի հարյուր տոկոսանոց արդյունքի համար, քանի որ օտար լեզուների իմացությունը կարող էր ազդել փորձի արդյունքների վրա:
Այնուհետև գիտափորձի մասնակիցները թեստ են անցել: Նրանց ասել են հորինված բառերը, որոնք լսել էին քնած ժամանակ, և հարցրել՝ կարող են արդյոք այդ իրերը տեղավորվել կոշիկի տուփի մեջ:
Գիտնականները եկել են եզրահանգման, որ խոր քնի փուլում մի քանի անգամ լսված արտահայտություններն ավելի լավ են հիշվում: Ըստ նրանց՝ դա պայմանավորված է ուղեղի այն հատվածի ակտիվության պահի հետ համընկնելով, որը պատասխանատու է հիշողության համար:


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով