Կիևում ցուցարարները գրոհել են ոստիկանության բաժանմունքը, կան տասնյակ ձերբակալվածներ
Իրավապահ մարմինների աշխատակիցները Կիևում 40 մարդու են ձերբակալել, որոնք փորձել են գրոհով ներխուժել ոստիկանական բաժանմունք:
«Անհայտ անձինք փորձել են վնասել մուտքի դռները, գործադրել են գազի բալոններ և ծեծկռտուք սարքել ոստիկանների հետ»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ:
Փետրվարի 9-ին, ավելի վաղ Կիևում մի քանի մարդ էր ձերբակալվել, որոնք փակ դեմքերով հավաքվել էին Ուկրաինայի նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոյի ելույթի վայրում: Նրանք զինված են եղել գազի բալոններով և դանակներով: Ոստիկանությունում նրանցից բացատրություն էին վերցրել և ազատ արձակել, սակայն ավելի ուշ ոստիկանություն էր ժամանել «աջակիցների խումբը», ծեծկռտուք հրահրել և գազ կիրառել ոստիկանների դեմ:
«Արդյունքում ձերբակալվել են անկարգության ամենաակտիվ մասնակիցները՝ մոտ 40 մարդ: Նրանց նկատմամբ առաջնահերթ քննչական գործողություններ են կատարվում»,- նշվում է ֆեյսբուքյան գրառման մեջ: Քննիչները երեք քրեական գործ են հարուցել՝ իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ ուժ կիրառելու, պետական շենքերի գրավման և խուլիգանության հոդվածներով:

















































Դմիտրի Մեդվեդեւը՝ Ուկրաինայի նորընտիր նախագահի մասին
Հայտնի է` երբ տեղի կունենա Զելենսկու երդմնակալությունը
«Ուկրաինան վերափոխվելու ևս մեկ հնարավորություն ստացավ». Տիմոշենկո
Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ
Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Զելենսկիի առաջին 7 խոստումները. (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...