«Ռեալը» մրցակցի դաշտում վստահ հաղթանակ տարավ «Ատլետիկոյի» նկատմամբ
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնություն՝ Լա Լիգայի 23-րդ տուրում կայացավ մադրիդյան դերբին: «Ատլետիկոն» ընդունել էր «Ռեալին»: Հանդիպումն ընթացավ «Ռեալի» բացահայտ առավելությամբ եւ ավարտվեց 3:1 հաշվով:
Խաղի հաշիվը բացվեց 16-րդ րոպեին: Ռամոսի փոխանցումից հետո գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Կազեմիրոն:
Տասը րոպե անց տանտերերը հավասարեցրին հաշիվը: 25-րդ րոպեին Անխել Կորեան խաղի կանոնյները խախտելով գնդակը խլեց Ժունիորից, բայց մրցավարները չնկատեցին այդ դրվագը, որից հետո Անտուան Գրիզմանը մեն-մենակ մնաց Կուրտուայի դեմ եւ հաշիվը դարձրեց 1:1:
Առաջին խաղակեսի ավարտին մոտ «Ռեալի» հարձակվող Ժունիորի նկատմամբ խախտումից հետո հանդիպման մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը VAR-ի օգնությամբ նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Սերխիո Ռամոսը:
74-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը 3:1 դաձրեց Բեյլը, ավարտջելով Բենզեմայի եւ Մոդրիչի սկսած գրոհը:
Այս հաղթանակից հետո «Ռեալը» 45 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը եւ «Բարսելոնայից» հետ է մնում հինգ միավորով:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...