«Միանալով փորձառու ռազմավարի, հմուտ դիվանագետի՝ որոշեցինք ուժերը հավաքել, ոչ թե տարանջատել». Րաֆֆի Հովհաննիսյան
Արագածոտնի մարզում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի ընտրարշավի հաջորդ կայանն Ապարանն էր, որտեղ դաշինքի անդամներին է միացել Րաֆֆի Հովհաննիսյանը։ Ապարանցիներին ուղղած իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը, մասնավորապես, ասել է.
–Գրեթե 99 տարի առաջ այս հովտում վճռվեց Սարդարապատի և հայ ժողովրդի ճակատագիրը։ Չլիներ բոլոր կուսակցությունների, հարևանների, միասնությունը, այսօր չէինք ունենա ինքնիշխան Հայաստան, չէինք ունենա ազատ Արցախ, և պարզապես հայոց պետականությունը կանցներ պատմության գիրկը։
«Ժառանգությունը», հավատարիմ լինելով իր սկզբունքներին, դրել է ազգի շահը, ձեր յուրաքանչյուր քաղաքացու շահը իր կուսակցական դրոշից ավելի բարձր։ Մենք, միանալով փորձառու ռազմավարի, հմուտ դիվանագետի, որոշեցինք միացյալ այդ պատվանդանը ստեղծել, ուժերը հավաքել, ոչ թե տարանջատել՝ ի մի բերելով Հայաստանի և Արցախի, ինչպես նաև Սփյուռքի ողջ պաշարները՝ ազատվելու այս կուսակցապետությունից և, ի վերջո, Հայաստանը դարձնելու ռեգիոնալ համապարփակ լիդեր բոլոր առումներով՝ անվտանգություն, ազատություն, գիտություն, սպորտ, մշակույթ։ Մենք այդ ներուժն ունենք, և մենք պարտավոր ենք փոխանցել նոր սերնդին, մատղաշ սերնդին, ապագա մեր քաղաքացիներին այդ ազատությունը, այդ անկախությունը, այդ ինքնիշխանությունը, ստեղծագործ Հայատսանը, որի համար պայքարեցին մեր պապերը։
Մենք պատրաստ ենք, որպես միացյալ թիմ, համագործակցել ձեզ հետ, այլ կուսակցությունների, դաշինքների, քաղաքացիական խմբերի հետ, որոնք կիսում են մեր չափանիշները և արժեքները։
Մենք, անտարակույս, հաղթելու ենք։
7or.am


















































Րաֆֆի Հովհաննիսյան. ՀՀԿ-ն այլեւս չի կարող կառավարել
Ամերիկյան հանդիպումներից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ քարոզարշավին
Սեյրան Օհանյանի վճռական քայլը
Հնդիկները զարմացան տեսնելով Րաֆֆի Հովհաննիսյանին
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր