Սեյրան Օհանյանի վճռական քայլը
Խորհրդարանական ընտրություններից առաջ ընտրողների մեծ մասը հարցնում է, թե ինչպես կողմնորոշվի, ինչպես հասկանա, թե որ քաղաքական ուժն է պատրաստ իրական փոփոխություններ իրականացնել երկրում, եւ որ ամենակարեւորն է, որ ուժն է կարող այդ փոփոխություններն իրականացնել: Շատերը հարցնում են, թե ինչպես հասկանանք, թե ում նպատակն է պաշտոն, աթոռ ձեռք բերելը, իսկ ումը՝ երկրում բարեփոխումներ իրականացնելը, հասարակ մարդու կյանքը փոխելը:
Այս հարցերի պատասխանը ստանալը շատ հեշտ է: Տեսեք, թե ովքեր են գլխավորում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Տեսեք, թե ովքեր են հավաքված այս դաշիքնում եւ կստանաք ձեր բոլոր հարցերի պատասխանը:
Ուշադրություն դարձրեք հետեւյալ փաստին. Վարդան Օսկանյանը Հայաստանի անկախությունից անմիջապես հետո, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ 88-ի երկրաշարժից հետո թողեցին ԱՄՆ-ը, այնտեղի բարեկեցիկ եւ հանգիստ կյանքը եւ եկան Հայաստան, կերտելու մեր երկրի անկախությունը:
Այն ժամանակ, երբ շատերը չհասկանալով, թե ինչ է անկախությունը հեռանում էին երկրից, նրանք եկան Հայաստան, եկան իրենց ընտանիքներով: Նրանք կարող էին զգալի բարձրունքների հասնել ԱՄՆ-ում, զբաղեցնել բարձր պաշտոններ, բայց հանուն հայրենիքի եկան Հայաստան: Ավելին, իրենց գործունեության ընթացքում ապացուցեցին, որ իրենց համար պատոնն ամենաբարձր արժեքը չէ, այլ արժեք է հայրենիքը, պետությունը:
Սեյրան Օհանյանը 88-ին ծառայում էր Գերմանիայում, բայց շտապեց վերադառնալ Արցախ եւ կանգնեց Արցախի ազատագրության ակունքներում, վտանգելով կյանքն ու առողջությունը: Րաֆֆի Հովհաննիսյանին, Վարդան Օսկանյանին, Սեյրան Օհանյանին բազմաթիվ պաշտոններ են առաջարկել, որոնցից նրանք հրաժարվել են, նախընտրելով պայքարել իրենց գաղափարների իրականացման համար:
Այսքանը, կարծում ենք, բավարար է, որ ընտրողը ճիշտ եզրահանգում անի: Նրանքէ պայքարի մեջ են մտել հանուն պետության, հանուն հայ մարդու բարեկեցության, հանուն Հայաստանի խաղաղության: Հակառակ դեպքում կընդունեին իրենց առաջարկված պաշտոնները եւ կապրեին հանգիստ, ապահով կյանքով:
Միանշանակ կարելի է ասել, որ նրանք նվիրված են հայրենիքին եւ պատրաստ են ամեն ինչ անելը այս երկիրն ավելի լավը դարձնելու համար:
Սեյրան Օհանյանն իր վճռական քայլն արել է, եւ Վարդան Օսկանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ակնկալում է ժողզովրդի աջակցությունը:
Ընդամենը մեկ քայլ է մնում Հայաստանը զարգացման ուղու վրա դնելու համար: Մնում է ազգովի անենք այդ քայլը՝ վստահելով «Օհանյան-Րաֆֆի_Օսկանյան» դաշինքին:
Գագիկ Մարտիրոսյան


















































Դուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին
Այդ քայքայված բանակով այսօրվա իշխանությունը ամեն օր էլ ավելի քայքայելով նոր խնդիրներ է կատարում (տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյան. ՀՀԿ-ն այլեւս չի կարող կառավարել
«Ինձ համար պաշտոնները կարևոր չեն. կարևոր է ծառայելը հայրենիքին»
«Ուրվագիծ» հաղորդման հյուրը Վարդան Օսկանյանն է
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...