Թուրքական բանկում հաշիվ է բացվել դեսպան Կարլովին սպանողի անունով
Թուրքիայի բանկերից մեկում հաշիվ է բացվել Մեվլյութ Ալթինթաշի անունով անմիջապես այն բանից հետո, երբ նա սպանել ա Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին,– հաղորդում է Haberturk-ը։
Ըստ հեռուսատաալիքի տվյալների, Անկարայի դատախազությունը այդ փաստի առթիվ հետաքննություն է սկսել։ Ինքը հանցագործը ջնջել է իր էլեկտրոնային փոստի ամբողջ ինֆորմացիան՝ Կառլովի սպանությունը իրականացնելուց 2,5 ժամ հետո։
Այնուամենայնիվ, ոստիկանությանը հաջողվել է դուրս գալ մի տղամարդու հետքի վրա, ով բջջայինով կապվել է բանկի հետ եւ Ալթինթիշի անունով հաշիվ բացել։
Հաշիվը բացվել է սպանությունից հետո՝ հաշված ժամերի ընթացքում։ Կասկացյալը բերման է ենթարկվել, սակայն նա ասել է, որ իր հեռախոսից որդին է օգտվում։
Ներկայումս հորը բաց են թողել, իսկ որդին ձերբակալված է հետաքննության շրջանակներում։
Նշվում է, որ նա խոստովանել է. ինքն է բացել հաշիվը, օգտագործելով Ալթինթիշի մասին բաց աղբյուրներից ստացված տեղեկությունները։ Նրան կասկածում են խարդախության նպատակներով հաշիվ բացելու մեջ։
Թուրքական կողմը այս իրավիճակի մասին օպերատիվ կերպով հայտնել է ռուսական քննիչներին։
Ավելի վաղ Hurriyet-ը, հղում անելով ինչ որ աղբյուրի, հաղորդել էր, որ Անկարայում ձերբակալվել է մի ռուսաստանցի կին, ով, ենթադրաբար, կապված է եղել Ալթինթիշի հետ։
Կարլովը սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19–ին, Անկարայում, լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը ելույթ ունենալիս։ Հարձակումը իրականացրել էր ոստիկանության աշխատակից Մեվլյութ Ալթինթիշը։
Ռուսաստանի ԱԳՆ–ն կատարվածը որպես ահաբեկչություն էր որակել։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ