Դիմա Բիլանը եւ Պոլինա Գագարինան խարդախների զոհ են դարձել
Ռուս հայտնի կատարողներ Պոլինա Գագարինան եւ Դիմա Բիլանը խարդախների զոհ են դարձել. Մոսկվայում անհայտ անձիք բոլոր ցանկացողներին հրավիրում են գումարի դիմաց նկարահանվել երգիչների համատեղ երգի հիման վրա նկարահսնվող նոր տեսահոլովակում։ Արտիստներն իրենց դժգոհությունն են հայտնել Instagram-ի էջերում, հայտնում է Starhit-ը։
Հրատարակության տվյալներով՝ կայքերից մեկում անհայտ անձիք տեղեկատվություն են հրապարակել Բիլանի եւ Գագարինայի «BilanPholiya» երգի հիման վրա տեսահոլովակի սպասվող նկարահանումների մասին: Երգը ստեղծվել է «Молния» եւ «Меланхолия» հիթերի հիման վրա։ Բոլոր արձագանքողներին երկրորդ պլանի դերակատարում է առաջարկվում, մանրամասն նամակ է ուղարկվում նկարահանումների ժամկետների մասին։
Դերասաններին խոստանում են 5000 ռուբլի հոնորար, բայց մասնակցությունը հաստատելու համար հարկավոր է 1200 ռուբլի փոխանցել գործակալական ծառայությունների համար, ապա փոստով ուղարկել փոխանցման փաստը հաստատող կտրոնը։ Խարդախների վստահեցմամբ՝ դրանից մի քանի օր անց հնարավոր կլինի ներկայանալ նկարահանումներին եւ աշխատել մոտ 8 ժամ։ Հավելյալ 1 ժամ աշխատանքի համար խոստանում են եւս 500 ռուբլի։
Այս մասին հայտնի է դարձել Դիմա Բիլանին եւ Պոլինա Գագարինային։ Նրանք որոշել են զգուշացնել երկրպագուներին՝ հրապարակելով խարդախների հետ նամակագրությունը։
«Հարգելի ընկերներ, մինչ ես հանգստանում եմ, խարդախները քնած չեն։ «BilanPholiya» երգի հիման վրա տեսահոլովակ չի նկարահանվելու, ես ձեզ ցույց կտամ՝ ինչպես են խարդախները գործում։ Ոչ մի դեպքում ոչ ոքի գումար մի ուղարկեք»,- զգուշացնում է Պոլինա Գագարինան։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով