Ձեռքսեղմում դատարանի մոտ. Ցուցարարները հաշտվեցին Մանվել Գրիգորյանի փաստաբանի հետ
Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը պահանջող ցուցարարները Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հաշտության ձեռքսեղմումով ողջունեցին պաշտպան Արսեն Մկրտչյանին եւ ուղեկցեցին մինչեւ իր ավտոմեքենան:
Ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը նշեց, որ իրենք փաստաբանի դեմ ոչինչ չունեն եւ գիտեն, որ Մանվել Գրիգորյանն իրավունք ունի դատապաշտպան ունենալու, եւ իրենց ակցիան ուղղված չէ փաստաբանի դեմ:
Նշենք, որ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստը:
Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ երկրորդ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանին, եւ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:
Նշենք, որ այսօր Վերաքննիչ դատարանի շենքի առջեւ ակցիա իրականացնողները սակավաթիվ էին: Նրանք ասացին, որ հետեւել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին եւ չեն պատրաստվում ճանապարհ փակել:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...