Կառավարությունը խրախուսում է էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը
Կառավարությունը այսօր հավանություն է տվել Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ օրենսգրքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Օրինագծով առաջարկվում է Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։ Արտոնությունը կգործի մինչև 2022 թվականը:
Օրենքի նախագծով նախատեսվում է նպաստավոր պայմաններ ստեղծել երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ կախվածության նվազեցման համար։ Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը։
«Աշխարհը գնում է այդ ճանապարհով, և ակնհայտ է, որ 20, 30 տարի հետո տրանսպորտային միջոցների կեսից ավելին լինելու են էլեկտրոմոբիլները: Մենք ուզում ենք այդ տեխնոլոգիայի ներկրումը խթանենք», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ ցանկացած տեխնոլոգիա իր հետ հարակից ինչ-որ արդյունքներ է բերում, ու պետք է մտածել դրանք կառավարելու մասին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...