Մրայա Քերիի հայազգի օգնականը նրան շանտաժի է ենթարկում ինտիմ տեսանյութով
Երգչուհի Մրայա Քերին, ով չի հասցրել ուշքի գալ իր նախկին մենեջեր, բիզնես գործընկեր Ստելա Բուլոչնիկովի հետ սկադալից հետո, նոր պատմության կենտրոնում է հայտնվել։ Մրայա Քերին դատարան է դիմել նախկին աշխատակցի՝ Լիանա Ազարյանի դեմ, ով աստղին սպառնում է հրապարակել անձնական բույթի տեսանյութերը, որոնք կարող են վնասել երգչուհու կարիերային կամ անձանական հարաբերություններին։
«Լռության» դիմաց հայուհին 8 մլն դոլար է պահանջում։ Հայտնի չէ՝ ինչ է պատկերված տեսանյութերում, սակայն դրանք նկարագրվում են որպես «ինտիմ» կադրեր։ Հակառակ դեպքում Ազարյանը պատրաստվում է դրանք վաճառել մամուլին։ Բացի այդ՝ աստղի նախկին օգնականը պնդում է, որ տեսանյութն արդեն տեսել են նրա ընկերները։
3 մլն դոլարի պահանջով հայցը, որը Մրայան ներկայացրել է նախկին գործընկերոջ դեմ, ասվում է, որ տեսանյութերը խաղաղ ճանապարհով վերադարձնելու բոլոր փորձերն անարդյունք են եղել։ Քերին նաեւ նշում է, որ օգնականը բաեխիղճ վաքագիծ չի դրսեւորել։Նա աստղի կրեդիտային քարտերն օգտագործել է անձնական իրեր գնելու նպատակով, օգտվել է նրա մեծ զեղչերից ու բոնուսներից։
Հայցում նաեւ նշվում է, որ Մրայան Լիանային տարվա ընթացում 327 հազար դոլար է վճարել եւ նրան աշխատանքից հեռացրել 2017թ.-ին, երբ իմացել է անազնիվ քայլերի մասին՝ հենց այդ ժամանակ արդեն սկսվել էր շանտաժը։
Առայժմ կարելի է միայն գուշակել՝ ինչ ավարտ կարող է ունենալ գործը։ Ի դեպ, Մրայա Քերին ոչ վաղ անցյալում խոստովանել է, որ տառապում է բիպոլյար խանգարմամբ. հնարավոր ՝ հենց դա է նախկին կոլեգաների հետ խնդիրների հիմնական պատճառը։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս