Երևանի քաղաքապետարանը «Թեժ գծի» նոր հեռախոսահամար ունի
Երևանի քաղաքապետարանի «Թեժ գիծ» ծառայությունը համալրվել է եռանիշ հեռախոսահամարով: Կարճ և հեշտությամբ մտապահվող 1-05–ը բաժանորդների համար արդեն հասանելի է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։
«Կարևոր է իմանալ, որ 1-05-ը հեռախոսակապի բոլոր օպերատորների բաժանորդների համար գործում է անվճար: Նպատակն էր՝ էլ ավելի մատչելի դարձնել քաղաքապետարան - բնակիչ կապը: Այս կերպ լուծում ենք նաև քաղաքում տեղի ունեցող տարբեր խնդիրներին առնչվող քաղաքացիների արագ արձագանքման խնդիրը: Սա ոլորտի բարեփոխումների մեկնարկն է, որը լինելու է շարունակական»,- ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Թեժ գծի» 1-05 հեռախոսահամարին զուգահեռ՝ տևական ժամանակ կշարունակի գործել նաև (011) 514-000-ն: Միաժամանակ բոլոր քաղաքացիները տեղեկացվում են նոր հեռախոսահամարի մասին:
1-05-ն աշխատելու է նույն ժամանակացույցով. յուրաքանչյուր օր՝ ժամը 09:00-18:00-ն, այդ թվում շաբաթ և կիրակի օրերին: Ոչ աշխատանքային ժամերին քաղաքացիների հետ կապը պահելու համար առաջիկայում կներդրվեն հետաքրքիր այլ գործիքներ:
«Առաջիկայում գործարկվելու է նաև ձայնային հաղորդագրության հնարավորությունը: Այդպես քաղաքացիներն իրենց մտահոգող խնդիրները կկարողանան ներկայացնել նաև աշխատանքային օրվա ավարտից հետո: «Թեժ գծի» աշխատակիցները հաջորդ օրը, լսելով հաղորդագրությունը, կգրանցեն հարցերն ու առաջարկները և, ներբեռնելով դրանք փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ, կտրվի համապատասխան ընթացք»,- ասել է Սերգեյ Հարությունյանը:
«Թեժ գիծը» շարունակելու է կամուրջ լինել քաղաքային իշխանության և բնակիչների միջև: Գրեթե առանց դադարի աշխատող հեռախոսներն ամեն օր ստանում են տասնյակ զանգեր: Միայն 2018թ. «Թեժ գծով» ստացվել է շուրջ 83 հազար հեռախոսազանգ, որոնց մեծ մասը եղել էխորհրդատվություն կամ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Ավելի քան 25 հազար հեռախոսազանգ էլ վարչական շրջաններն են ստացել:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...