Ջրառատի բնակիչները պատանդ են վերցրել մարզպետարանի երկու աշխատակցի
ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով, Արմավիրի մարզի Ջրառատի համայնքապետարանում քիչ առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել մարզպետարանի երկու աշխատակցի և համայնքի բնակիչների միջև։ Բնակիչները պահանջում են որպեսզի համայնքապետ Սամվել Գալստյանը հրաժարական տա։
Նախ նշենք, որ Ջրառատի համայնքապետը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի քրոջ որդին է, որը պարբերաբար սկանդալների կիզակետում է հայտնվում։
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք՝ Ջրառատ համայնքի բնակիչները ստորագրահավաք էին կազմակերպել՝ պահանջելով Գալստյանի հրաժարականը։
Պարզվում է՝ համայնքապետը մարզպետարանին ապացուցելու համար, որ ստորագրությունները կեղծ են, համայնքապետարան էր հրավիրել երկու աշխատակցի և շուրջ 10 հոգու իր ընկերներից, որպեսզի նրանք «գովերգեն» համայնքապետին, և Գալստյանի «առաքելությունը» համարվի կատարված։ Սակայն բնակիչներն իմանալով Գալստյանի քայլի մասին՝ շրջափակել են համայնքապետարանը, և մարզպետարանի երկու աշխատակիցների հետ վեճի բռնվել։ Բանը հասել է ծեծկռտուքի։
Ինչպես հայտնում է մեր աղբյուրը, Գալստյանը միջադեպից առաջ անմիջապես լքել է համայնքապետարանը և բնակիչներն էլ՝ ի նշան բողոքի, իրենց մոտ են պահում մարզպետարանի երկու աշխատակիցներին՝ պահանջելով, որ Արմավիր մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գա և խնդրին լուծում տա։
Հավելենք, որ այս պահին մի խումբ ջրառատցիների աջակիցներ ուղևորվում են Ջրառատ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...