Խոսքի ազատության հարցում հետընթաց է նկատվում. Ժուռնալիստների միության նախագահ
Խոսքի ազատության հարցում հետընթաց, վախ է նկատվում: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
Նրա խոսքով, ապրիլ-մայիսի քաղաքական իրադարձություններից հետո հետընթացը սկսվեց այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայիս վարչապետը որոշ լրատվամիջոցների «հակապետական գործունեության» մեջ մեղադրեց, իսկ երկրորդ փուլը դարձավ իրավապահների կողմից Yerevan.today-ի եւ NEWS.am-ի խմբագրություններ այցելելը:
«Եթե հայտարարություններ են հնչում այն մասին, որ հակապետական գործունեություն է իրականացվում, ապա պետք է ասել, թե կոնկրետ ում նկատի ունեն: Եթե դա տեղի չի ունենում, ապա կարելի է այդ տեղեկատվությունը որպես բոլոր ԶԼՄ-ներին ուղղված հայտարարություն ընկալել», - ասաց նա:
Սեյրանյանն ընդգծեց, որ դա, ըստ երեւույթին, կատարվում է ողջ լրատվական դաշտը վախի մեջ պահելու համար, ինչպես նաեւ հասարակության ուշադրությունը իրական մարտահրավերներից շեղելու համար: «Բոլորը հասկանում են, որ հունվարի 14-ից հետո Հայաստանում կենսագործունեության ցանկացած բնագավառի պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխանությունը: Եթե ընտրություններից առաջ քարոզչությունն իրականացվում էր ՀՀԿ-ի դեմ եւ նրանց մեղադրվում էին բոլոր «մեղքերի» մեջ, ապա այժմ ամեն ինչում մեղավոր են լրատվամիջոցները՞»,-հավելեց նա:
Նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը, որպես թերթի նախկին խմբագիր, պետք է հասկանա լրատվամիջոցների աշխատանքի կարեւորությունը եւ օգնի զարգացնել այդ ոլորտը եւ ոչ թե սահմանափակի նրա գործունեությունը: «Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով լրագրող, ինքն էլ սիրում էր կուլիսային հետաքննություններ իրականացնել, իսկ այժմ նա դժգոհ է այն հանգամանքից, որ ԶԼՄ-ները իր անձնական կյանքի մասին տեղեկություններ են հրապարակում:
Լրատվամիջոցներն աշխատում են այն տեղեկատվության հետ, որը հետաքրքիր է լսարանին եւ ոչ մի տեղ գրված չէ, որ քաղաքական գործիչների անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունների մասով սահմանափակումներ կան», - հավելեց նա:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց, որ երկրում լրատվական դաշտի 90 տոկոսը պատկանում է նախկին իշխանությունների ներկայացուցիչներին կամ ներկայիս իշխանություններին ընդդիմադիր ուժերին»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...