Վարդան Ղուկասյանը դիմելու է ԱԺ բնակվարձի փոխհատուցում ստանալու համար
«Ժողովուրդը» գրում է. ««Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը հնարավորություն է տալիս, որ Երևանում բնակարան չունեցող պատգամավորին տան վարձավճարի չափով փոխհատուցում մինչև 100 հազար դրամ: Բայց պարզվում է, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այդ հնարավորությունից փորձում են օգտվել նաև մեծահարուստ պատգամավորները:
Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ դիմելու է փոխհատուցում ստանալու համար:
Հիշեցնենք՝ նախորդ գումարման խորհրդարանում ևս նա դիմել էր փոխհատուցման համար, բայց մամուլում այդ մասին հրապարակումներից հետո մտափոխվել էր: Այս անգամ պնդում է, որ, այնուամենայնիվ, օգտվելու է օրենքով ընձեռված հնարավորություններից, ու սա այն դեպքում, երբ Ղուկասյանը հայտարարագրել է երկու հողամաս, երկու բնակարան, 20 մլն դրամ և «Ալեքպոլ» ՍՊԸ-ում 75 տոկոս բաժնեմասը: Բայց, ըստ մեր տեղեկությունների, Գյումրիում Ղուկասյանը մեծ բիզնեսներ ունի, նա բազմիցս հայտարարել է, որ իր ընտանիքը գործարարությամբ է զբաղվում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...