Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ․ Հայկ Մարության (տեսանյութ)
Օպերայի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժումը վերջնական է։ Բոլոր բիզնեսներն ունեն ինչ-որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ։
Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Մենք ընդհանրապես, երբ ինչ-որ որոշում ենք կայացնում, քննարկում ենք, նոր կայացնում ենք, և բնականաբար, որոշումը վերջնական է։ Ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ, բոլոր բիզնեսներն էլ ունեն ինչ-որ խնդիրներ։ Ես պարտավոր եմ միայն այն պայմանագրին ծանոթ լինել, որում նկարագրվում են քաղաքապետարանի և բիզնեսի հարաբերությունները»,- նշեց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որով առաջարկվում է նրանց հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:
Սրճարանատերերին տրված 30-օրյա ժամկետն արդեն լրացել է, բայց ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել կադաստրային և այլ հարցերի պատճառով․ «Այս պրոցեսները պետք է ընդհանուր անցնեն օրենքին համապատասխան կերպով։ Մենք շարժվելու ենք միայն օրենքին համապատասխան»,- ասաց Հայկ Մարությանը։
Սրճարանատերերը նշում են, որ տարիներ շարունակ սրճարանները բետոնի վրա են եղել, այդտեղ կանաչապատ տարածք չի եղել։ Քաղաքապետարանը նրանցից պահանջում է հրաժարվել վարձակալության պայմանագրից, բայց շատերի պայմանագրերը մինչև 2026 թ․-ն է։
Հարցերի առնչությամբ քաղաքապետը նշեց․ «Վերջին պնդման հետ ընդհանրապես համաձայն չեմ, այդպիսի միտում չկա ընդհանրապես։ Ձեր նշած սրճարաններն այլ տեղերում էլ կան, եթե որոշում լիներ հենց այդ սրճարանների հետ կապված գործողություններ, այլ կերպ կարվեր։ Հայաստանում ոչ մի գործողություն չի կատարվում ինչ-որ մեկի կամ կազմակերպության դեմ, եթե նա գործում է օրենքի սահմանում։
Տարիներ շարունակ խոսակցություններ կան, որ գրավել են Օպերայի հարակից տարածքները, սա մշակութային օջախ է։ Դուք շատ լավ գիտեք երևանցիների վերաբերմունքը դրան, և վերջապես եկել է մի իշխանություն, որի ձեռքերն ազատ են, կապված չէ ոչ մեկից և ոչ մի բանից, և նա կարողանում է իրագործել երևանցիների ցանկությունը։ Եթե մենք նայենք ամբողջ աշխարհի օպերայի շենքերին, այսպիսի բան գոյություն չունի»։
Դիտարկմանը, թե տնտեսվարողները ներդրումներ են արել, վարկեր ունեն վերցրած, Հայկ Մարությանն արձագանքեց․ «Բոլոր տնտեսվարողներն ունեն պայմանագիր քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի ներքո, և մենք այդ պայմանագրից երբեք դուրս չենք գալիս։ Մեր գործողությունները միայն այս պայմանագրի ներքո են, այնպես որ այստեղ հարցերն ինձ համար անհասկանալի են»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...