Նիկոլ Փաշինյանի եվրոպական «պռավալը»
«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ արդեն մի քանի ժամվա նախագահ Արարատ Միրզոյանը փորձել է հաշվարկել, թե երբ ԵՄ անդամ երկրների կողմից կվավերացվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը: 168.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այս տարի կավարտվի՞ համաձայնագրի վավերացումը, կամ ե՞րբ է դա հնարավոր, Ա.Միրզոյանը պատասխամել է, թե գուցե շատ իրատեսական չէ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացումը, բայց նաեւ պատուհան կա եւ, այսպես ասած, շատ լավ աշխատելու եւ ջանքեր գործադրելու դեպքում, հնարավոր է՝ դա տեղի ունենա այս տարի:
Ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանն ընդամենը քաղաքական կոռեկտություն է հանդես բերում՝ չբացառելով, թե գուցե այս տարի հնարավոր լինի Հայաստան-ԵՄ համաձայանագրի վավերացումը։ Չի լինելու։ Այդ մասին խոսում են ոչ միայն նախկին իշխանական ուժերը՝ հանրապետականները, այլ նաեւ եվրոպացի շատ փորձագետներ։
Որովհետեւ այդ փորձագետներն իրենց հարցազրույցներում ակնարկում են նաեւ, որ նոր Հայաստանի նոր իշխանությունն իր գոյության 8 ամիսների ընթացքում, մեղմ ասած, ջանք չի գործադրել համաձայնագրի իրականացումն արագացնելու համար։
Հայտնի է, որ համաձայնագրի մի մասը՝ մոտ 80 տոկոսը, ուժի մեջ է մտել նախորդ տարվա հուլիսի 1-ից, դրանից հետո մեծ դժվարությամբ, կրկին նույն ՀՀԿ-ականների, հիմնականում՝ Արմեն Աշոտյանի քննադատությունից հետո միայն ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովը Բրյուսելին ներկայացրել է համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզ, որը, տարբեր տեղեկությունների համաձայն, մեղմ ասած, վերապահումով է ընդունվել եվրոպացի պաշտոյաների կողմից։
Խնդիրը, սակայն, միայն Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չէ, որը, այո, նաեւ օբյեկտիվ պատճառներով, ինչպես նշել է Արարատ Միրզոյանը, ամենայն հավանականությամբ, չի վավերացվի այս տարվա ընթացքում։
Խնդիրը Հայաստանի նոր իշխանության կողմից վարվող արտաքին քաղաքական միավեկտոր կուրսն է, որն ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է որակել այլ կերպ, քան՝ «ռուսահպատակություն»։
Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքնամոռաց կերպով տրվել է Վլադիմիր Պուտինին հաճոյանալու անարժանապատիվ գործին։ Բայց որքան էլ մեծ է նրա այդ ցանկությունը, ու որքան էլ ահռելի են այդ ուղղությամբ գործադրվող նրա ջանքերը, Պուտինը կարծես չի ընդունում Փաշինյանի հպատակությունը։ Իսկ դրանից տուժում է ոչ միայն ու ոչ այնքան՝ Փաշինյանն ինքը, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը, որը հենց նույն Եվրամիության հետ տարիների աշխատանքի արդյունքում ստորագրված Համաձայնագրի շնորհիվ ստացել էր ինքիշխանության վերականգնման թեկուզ՝ ոչ ամբողջական, բայց՝ էական հնարավորություն։
Բայց Նիկոլ Փաշինյանին պետք է ու հուզում է ոչ թե՝ Հայաստանի ինքնիշխանությունը, այլ՝ սեփական իշխանությունը, որի պահպանման բանաձեւը նա կարծես թե համարում է Ռուսաստանին տրվելը։ Չմոռանանք, որ Փաշինյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական աշակերտն է, իսկ վերջինս համարում էր, որ առանց Ռուսաստանի չի կարող գոյություն ունենալ ոչ միայն Հայաստանը, այլեւ որեւէ իշխանություն Հայաստանում։
Բնականաբար, Բրյուսելում կարդում են ոչ միայն Հայաստանի իշխանության ներկայացրած անորակ ճանապարհային քարտեզը, այլ նաեւ հետեւում են, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաշվում Պուտինի հետ իր հանդիպումներն ու այդ մասին զեկուցում Պուտինի հետ հերթական հանդիպմանը։ Այնպես որ, դա լրագրողների համար եւս լսելի լինի։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ անցած 8 ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, բառի բուն իմաստով, «պռավալ է տվել» Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարեւոր ուղղությունը՝ Եվրամիության հետ հարաբերությունը։ Հարաբերություն, որ այդքան քննադատվող Սերժ Սարգսյանին շատ մեծ դժվարությամբ էր հաջողվել հասցնել այն մակարդակին, որը ժառանգվեց Նիկոլ Փաշինյանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...