Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կնպաստի դաշնակցային փոխհարաբերությունների ամրապնդմանը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին` ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, եւ երկրները զգալի փորձ են ձեռք բերել տարբեր բնագավառներում արդյունավետ համագործակցության ոլորտում:
«Ենթադրվում է, որ մեր երկխոսությունը եւ կառուցողական համատեղ աշխատանքը կխթանեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությունները, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացումը: Սա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին», - ասվում է հեռագրում:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկուշաբթի օրը, նոր խորհրդարանի նիստի առաջին օրը երկրի վարչապետ նշանակեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև