Հանրայինում իրավիճակ է փոխվել. Պետրոս Ղազարյանը խաղի՝ իր կանոններն է պարտադրում
Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային հեռուստաընկերության «Lուրերի» թողարկման մեկնաբաններ Մամիկոն Սիմոնյանը, Դավիթ Գրիգորյանը, Մերի Ներսիսյանը և Էսթեր Մեսրոպյանը աշխատանքից ազատվել են։ Դեռևս միայն հայտնի է Մերի Ներսիսյանի հետագա գործունեության մասին․ կլինի միջազգային լուրերի մեկնաբան։ Մեկնաբանները, սակայն, սեփական դիմումի համաձայն չեն ազատվել աշխատանքից։ ԼՈՒՐԵՐ․com-ի աղբյուրի փոխանցմամբ, նրանց հեռացրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը։ Ավելին՝ աղբյուրը մանրամասնում է, որ Պետրոս Ղազարյանը աշխատանքից ազատել ինչպես նորեկներին, այնպես էլ հնաբնակներին՝ այդպիսով բացելով իր կադրերի ճանապարհը դեպի «Հ1»։ Մեր աղբյուրը նշում է նաև, որ կան մարդիկ, որոնց պայմանագրի ժամկետն է լրանում, սակայն դիտավորյալ չի երկարաձգվում կամ կնքվում նորը։ Նշենք, որ «Lուրերի» թողարկման մեկնաբանները 4 ամիս է, ինչ անցել էին աշխատանքի, երբ դեռ Պետրոս Ղազարյանի տեղում «Իմ Քայլը» խմբակցության ներկայիս պատգամավոր Վահագն Թևոսյանն էր։ Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն է նշանակվել նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին, իսկ դրանից առաջ տևական ժամանակ աշխատել է «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որպես «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև