Միաբանությամբ փոքրերը մեծանում են, անմիաբանությամբ՝ մեծերը փոքրանում, արդ ամուր պահենք ՀՀ-Արցախ-Սփյուռք միասնականությունը
ՀՀ օրհներգով մեկնարկեց 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որը վարում է տարիքով ամենամեծ պատգամավորը՝ «Իմ քայլը» խմբակցությունից Կնյազ Հասանովը:
Նիստին ներկա են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ինչպես նաև Կառավարության ներկայացուցիչները:
Վեհափառը նիստի մեկնարկին իր օրհնանքի խոսքն ասաց, ապա հրավիրեց բոլորին միասնական աղոթքի:
«Այսօր դուք՝ իբրև վստահյաց ներկայացուցիչներ ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները, նոր կյանք կերտելու պարտավորությունը նաև ձեր ուսերին է»,- ասաց վեհափառը: Նա նշեց, որ ժողովուրդը մեծ սպասումներ ունի բարեփոխումներից, ինչպես նաև պատգամավորներից:
«Մեր առջև ծառացած են արտաքին լրջագույն մարտահրավերներ, որոնց դիմակայելու և առաջնորդելու համար ներքին կյանքում պետք է ունենաք հնարավորինս քիչ խնդիրներ»,- ասաց նա:
Գարեգին Բ կաթողիկոսը նշեց, որ նրանց հաստատած օրենքները պետք է ծառայեն հասարակական կյանքում ամրապնդելու օրինականությունը, արդարությունն ու իրավունքը, որոնք կզորացնեն մեր ընթացքը ապրելու և գործելու փոխադարձ հարգանքի, սիրո և համերաշխության մեջ:
«Սիրո և համերաշխության հոգով հավատում ենք, որ պետք է արդյունավետ որոշվեն այս դահլիճում ընթացող որոշումներն ընթացող քննարկումները: Ճշմարիտ է ասված` միաբանությամբ փոքրերը մեծանում են, անմիաբանությամբ՝ մեծերը փոքրանում, արդ ամուր պահենք ՀՀ-Արցախ-Սփյուռք միասնականությունը»,- ասաց նա:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև