Վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ 17 պետական պաշտոնյա ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով իրենց պաշտոններից ազատվել են ՀՀ մի շարք պաշտոնյաներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
Մասնավորապես, Արտակ Մանուկյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
Արման Բոշյանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
Հակոբ Սիմիդյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:
Հայկ Սարգսյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
Ռուբեն Ռուբինյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հովհաննես Հովհաննիսյանն ազատվել է կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից:
Արամ Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։
Սոֆիա Հովսեփյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Հռիփսիմե Գրիգորյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Նիկոլայ Բաղդասարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
Արփինե Դավոյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:
Արեն Մկրտչյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:
Վարազդատ Կարապետյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
Արմեն Փամբուխչյանն ազատվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Սարգիս Խանդանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Արման Եղոյանն ազատվել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
Տիգրան Ուլիխանյանն ազատվել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
Նշենք, որ պաշտոններից ազատված անձանց գերակշիռ մասը պատգամավորական մանդատ է ստացել և այսօրվանից անցնում է խորհրդարանական աշխատանքին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև