Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը. նախագահի ելույթը՝ ԱԺ-ում
Այսօր 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն է, որին մասնակցում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
Ելույթով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց պատգամավորներին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի կապակցությամբ, շնորհավորեց քաղաքական ուժերին և բոլոր պատգամավորներին մաղթեց հաջողություն ու արդյունավետ աշխատանք, այնուհետև շնորհակալություն հայտնեց նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին՝ անկախությունից ի վեր օրենսդիր աշխատանքի համար:
«Պատմություն դարձած 2018 թվականը մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների և հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկանիշների, միասնականության համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքական ոգու բազմաթիվ դրսևորումների տարի էր: Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի և միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա Ազգային ժողովը: Նոր Ազգային ժողովի և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ՝ հույսերի և խոստումների իրականացման, հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը»,-ասաց նախագահը:
Նա նշեց, որ պատգամավորները ստացել են լայն հնարավորություններ՝ կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան:
Նախագահի խոսքով՝ պատգամավորների գործողությունների հաջողությունները մեծապես պայմանավորված են լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությունից և նրա մասնակցությունից հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև