Չէի սպասում, որ ժյուրին ծնկի կիջնի. Հոլանդիայի «Ձայնը» նախագծի 10-ամյա մասնակից Աննա Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը
Օրեր առաջ համացանցը ողողված էր փոքրիկ Աննա Գրիգորյանի ելույթի մասին անդրադարձներով: Աղջիկը շոկի էր ենթարկել Հոլանդիայի «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին: Աննան ներկայացել էր «This is a men’s world» երգի կատարմամբ, որից հետո ոչ միայն արժանացել էր հանդիսատեսի բուռն ծափահարություններին, ալեւ ժյուրիի հիացական արձագանքին: Հայտնի երգիչ Ali B-ին, նույնիսկ, ծնկաչոք խնդրել էր հայ փոքրիկին ընտրել իր թիմը: Աննան էլ հենց նրան է ընտրել:

NEWS.am STYLE-ին հաջողվել է կապ հաստատել փոքրիկ գեղեցկուհու հետ: Մեզ հետ զրույցում աղջնակը խոսել է մրցույթին մասնակցելու ցանկության եւ սպասելիքների մասին.
«Մրցույթին մասնակցելու որոշումն իմն է եղել: Սպասում էի, որ ժյուրիի անդամները կշրջվեին ելույթիս ընթացքում, բայց որ ծնկի կիջնեին, ոչ…Ընտրեցի Ալիին, որովհետեւ նրան ու առհասարակ նրա երգերը շատ եմ սիրում եւ ցանկացա աշխատել հենց նրա հետ»,-ասում է Աննան, որը երգում է 5 տարեկանից:
Աննան ծնվել է Հոլանդիայում: Թեեւ աղջիկը դեռեւս երբեք չի եղել Հայաստանում, բայց վարժ տիրապետում է հայերենին.

«Հայերեն լավ եմ խոսում, որովհետեւ տանը հիմնականում հենց հայերենով ենք շփվում: Ցանկությունս մեծ է Հայաստան գալու»:
Աննայի հետ զրուցեցինք նաեւ մրցույթի ակնկալիքներից եւ մրցակիցներից.
«Դեռ ոչինչ հստակ չեմ կարող ասել: Հուսով եմ` նախագծի ընթացքում ամեն ինչ լավ կընթանա: Այո, հաղթելու ցանկությունս շատ մեծ է, բայց հաղթողին, ինչպես հայտնի է` կորոշի հանրությունը: Ինչ վերաբերում է մրցակիցներիս` ինձ համար բոլոր մասնակիցներն էլ յուրահատուկ են»,-նշեց փոքրիկ երգչուհին, որն այս շրջանում պատրաստվում է մենամարտ փուլին:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...