ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ամբողջությամբ կվավերացվի մյո՞ւս տարի. Գուցե նոր փաթեթներ առաջարկվեն
«168 ժամ» թերթը գրում է. «Առաջիկա ամիսներին եւս որեւէ տեղաշարժ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման ուղղությամբ չեմ կանխատեսում: Որոշակի հետաքրքրություն այս գործընթացի նկատմամբ հնարավոր է սպասել տարվա երկրորդ կեսին, երբ ԵՄ-ում ավարտված կլինեն ընտրություններն ու նորընտիր իշխանությունների կազմերի հաստատումները:
Մինչ ԵԽ մայիսյան ընտրություններն էլ ՀՀ ներքին զարգացումների պատճառով կրկին խնդիրը տեղից չի շարժվելու, քանի որ ՀՀ ԱԺ ընտրությունները մեկ ամիս առաջ են տեղի ունեցել, եւ որոշակի ընթացակարգեր ու ժամանակ կպահանջվի Հայաստանից մինչ աշխատանքային ռեժիմի անցնելը եւ Հայաստանից այս վավերացման գործընթացը մոնիտորինգի ենթարկելն ու առաջ մղելը»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման երկարաձգմանն ու համաձայնագրի շուրջ առկա մարտահրավերներին:
ԵԽ փոխնախագահ, եվրոպացի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին էլ ասել է, որ համաձայնագիրը կկորցնի իր նշանակությունն ու կարեւորությունը, եթե գործընթացը դրա ուղղությամբ դադարի, եթե Հայաստանի հետաքրքրությունը կորի, եւ Հայաստանը չցանկանա այն ամբողջությամբ ներդնել:
«Մենք միայն հակառակի մասին հայտարարություններ ենք լսել, նոր որակի հարաբերություններ հաստատելու հայտարարություններ են եղել, ուստի գուցե նոր փաթեթներ եւս առաջարկվեն Եվրոպական միությանը»,- ասել է նա:
ԵԽ փոխնախագահը գտնում է, որ հիմա ԵԽ-ում եւ ԵՄ-ում կենտրոնացած են սպասվող քաղաքական զարգացումների վրա՝ հասկանալով նաեւ, որ ՀՀ իշխանությունները ներքին խնդիրներով են զբաղված, մեծ շահագրգռվածություն չեն ցուցաբերում: «Առաջիկա ամիսներին, բնականաբար, ներկայիս պատկերը, կարծում եմ, կշարունակի պահպանվել:
Իմ կանխատեսմամբ, մինչեւ տարեվերջ մի քանի երկիր եւս կվավերացնի համաձայնագիրը, սակայն ԵԽ-ի կողմից համաձայնագրի վերջնական վավերացումը տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, մյուս տարի: Սա պարզապես իմ կանխատեսումն է, հստակ տեղեկություններ չկան: Այսինքն` իմ կարծիքով, գործընթացն ավարտին կհասնի մյուս տարի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև