Դանակահարություն Հյուսիսային պողոտայում. կասկածյալը լքել է Հայաստանի տարածքը
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 2-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 5 հասցեի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Երեւան քաղաքի՝ 1978 թվականին ծնված բնակչի կրծքավանդակի եւ որովայնի հատվածին`դիտավորությամբ պատճառելով որովայն թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած արյունահոսող վերք, բարակ աղու միջանցիկ վնասվածք, միջընդերքի վնասվածք, ներքին արյունահոսություն, հեմոպերիտոնեում վնասվածքներ:
Դեպքի առթիվ 02.01.2019թ. Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում ստացված տվյալների համաձայն՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը լքել է Հայաստանի Հանրապետության տարածքը:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր:
Նախաքննությունը շարունակվում է:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև