Ինչ սկզբունքով են ընտրվել պատգամավորներին մանդատ հանձնողները
Այսօր տեղի ունեցավ նոր խորհրդարանի նոր պատգամավորների մանդատների հանձնման արարողությունը. այն կայացավ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Եվ հետաքրքիր է, որ նորընտիր պատգամավորներին մանդատները հանձնելու են հենց իրենք` ընտրողները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ նպատակով պատահականության սկզբունքով ընտրել է 28 մարդու, այսինքն ամեն ընտրատարածքից երկուսին և ևս երկուսին ընտրել են որպես 2018 թվականի դեկտեմբերի 9–ին առաջին անգամ քվեարկած մարդկանց։
Հիշեցնենք, որ 2018 թվականին դեկտեմբերի 9–ին Հայաստանում տեղի ունեցան ԱԺ արտահերթ ընտրություններ։ 7–րդ գումարման ԱԺ–ում ամենամեծ խմբակցությունը «Իմ քայլը» դաշինքն է`Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի կազմում 88 պատգամավոր կա: Պատգամավորների քանակով երկրորդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստանն» է` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, 26 պատգամավորական աթոռ։ Խորհրդարանական եռյակը եզրափակում է Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»։ Այն նոր ԱԺ 18 պատգամավոր կունենա։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև