Մեքենայից կրակոցներ արձակած արարատցին փորձում էր լքել Հայաստանը
Արարատ քաղաքի Զոդ բանավանում հունվարի 5-ին ավտոմեքենայից կրակոցներ արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել Ժորա Գասպարյանը․ այդ կրակահերթից վիրավորվել էր 32-ամյա մի տղամարդ։ Այս բացահայտման մասին ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել՝ հետեւյալ տեքստով․
«Հունվարի 5-ի գիշերը՝ ժամը 23-ն անց 50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդեցին, որ Արարատ քաղաքի Զոդ բանավանում կրակոցներ են հնչել։ Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խմբերը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ժամը 23-ն անց 30-ի սահմաններում սպիտակ գույնի ավտոմեքենայի սրահից մի երիտասարդ կրակոցներ է արձակել փողոցում կանգնած անձանց ուղղությամբ։ Նրանցից 32-ամյա մի տղամարդ հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է Արարատ բժշկական կենտրոնում։
Գնդակներից մեկն էլ դիպել է 60-ամյա մի տղամարդու ձեռքին։ Նա մարմնական վնասվածք չի ստացել. միայն վնասվել է բաճկոնը։ Դեպքի վայրում հայտնաբերվեցին որսորդական հրացանի կրակված պարկուճներ, որոնք ուղարկվեցին ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։ Քրեական հետախույզները օպերատիվ պարզեցին՝ ինչ համարանիշերով մեքենայի սրահից են կրակոցներն արձակվել։ Շուտով հայտնի դարձավ նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։
Սկսվեցին որոնողական միջոցառումներ։ Օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ստացվեցին, որ կասկածանքով որոնվողը պատրաստվում է լքել Հայաստանը։ Արարատի ոստիկանները Ժորա Գասպարյանին հայտնաբերեցին հենց «Զվարթնոց» օդանավակայանում ու բերման ենթարկեցին բաժին։ Արարատ քաղաքի բնակիչ, 27-ամյա Գասպարյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին, որտեղ բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Շարունակվում են միջոցառումները մեքենան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը