Արարատ Միրզոյանը ժամանակին ուսանել է ճեմարանո՞ւմ
Մամուլում այսօր շրջանառվող թեմաներից մեկը առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կենսագրության էջերին էր վերաբերում, ըստ այդ լուրերի՝ նա ժամանակին ուսանել է ճեմարանում, սակայն այդ էջերը թաքցրել է իր պաշտոնական կենսագրությունից։ Հայաստանում գտնվող 2 ճեմարաններից մեկի՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի փոխտեսուչ տեր Մինասը Politik.am-ի հետ զրույցում ասել էր, որ Արարատ Միրզոյանը իրենց մոտ չի ուսանել։ Ուստի մնում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Քահանա Մելիքյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ արդեն զրուցել է Գևորգյան ճեմարանի տեսուչ Գարեգին վարդապետի հետ, և պնդեց, որ առաջին փոխվարչապետը չի ուսանել այնտեղ։ Մինչդեռ Գևորգյան ճեմարանի քարտուղարը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ իրենք արխիվներն են նայում և միայն վաղը կարող են ասել, սովորե՞լ է Միրզոյանը իրենց մոտ, թե՞ ոչ։ Հնարավոր է, որ 1-2 ամիս սովորած լինի։ Քարտուղարին հարցրինք, թե լուսանկարում Միրզոյանի հագին ճեմարանականի՞ համազգեստ է, ասաց, որ իրենց ճեմարանի համազգեստը տարբերվում է մյուսներից, սակայն հստակ չի կարող ասել, թե այդ տարիներին այն ինչպիսի տեսք է ունեցել։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը