Գուֆի նախկին սիրուհին «Դոմ 2»-ում ստրիպտիզ է պարել
Յանա Շեւցովային, ով հայտնի է դարձել լրատվամիջոցներին ռեփեր Գուֆի հետ սիրավեպի մասին պատմելով, հրավիրել են «Դոմ 2» ծրագիր։ Ծրագրի ընթացքում եւս Շեւցովան կարողացել է դրսեւորել իրեն. չհասցնելով ծանոթանալ շոուի մասնակիցների հետ՝ նա անկեղծ պարային կատարում է ցուցադրել։
«Այո, ես շուտով նախագծի մասնակից կդառնամ։ Ես չեմ դիտում «Դոմ 2», բայց հաճախ են հանդիպել Զախար Սալենկոյի նկարներին։ Կպայքարեմ նրա համար։ Որքանով ինձ հայտնի է, նա հիմա ազատ է։ Եթե կարիք կլինի, նրա սիրուհին կդառնամ»,- Ամանորից առաջ հայտարարել էր Յանան։ Առայժմ հայտնի չէ՝ նա կմնա շոուում, թե ոչ, բայց նրա նման կադրեր կարծես թե հարկավոր են նախագծին։
Հատնի է, որ «Դոմ 2»-ի վարող Օլգա Բուզովան նրան Գուֆի մասին հարցեր է տալու։ Յանան վերջերս հայատարարել էր, որ շարունակում է շփվել ռեփերի հետ, սակայն նրանց հարաբերությունները դժվար է ընկերական համարել։ Շիկահերի խոսքով՝ արտիստն իր վրա բարկացած է այն պատճառով, որ ինքը հանրայնացրել է սիրավեպի ինտիմ մանրամասները։ Շեւցովան խոսոտավանել է, որ հղիացել է Գուֆից, սակայն ստիպված է եղել ընդհատել հղիությունը։
«Դեղահաբ եմ ընդունել ավելի քան մեկ ժամ առաջ։ Ինձ մոտ հղիության վաղ շրջան էր։ Նույնիսկ չհասցրեցի ինչ-որ բան զգալ եւ չհասցրեցի ոչինչ հասկանալ։ Թվում էր պարզապես հիվանդացել եմ եւ պետք է դեղամիջոց ընդունեի, որպեսզի ամեն ինչ կրկին լավ լիներ։ Մի խոսքով՝ աշխատում եմ չմտածել դրա մասին»,- պատմել էր նա։
Հիշեցնենք՝ Գուֆի հետ անհաջող սիրավեպից հետո Յանան փորձել է հարաբերություններ կառուցել ռեփեր Նիկոլայ Կուզնեցովի հետ, ով հանդես է գալիս Mastank կեղծանունով։ Սակայն ամբիցիոզ աղջկան դուր չի եկել այն հանգամանքը, որ արտիստն այնքան հայտնի չէ, որքան ինքը ցանկանում էր։


















































Մինիոնները վերադառնում են
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով