Սելինա Դողանը Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը պատրիարքի ընտրությանը ոչ իրավական է անվանել
Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո պարտված կողմ արք. Արամ Աթեշյանի քայլին է անդրադարձել «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը։
Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում իրավաբան, պատգամավոր Սելինա Դողանը նշել է, թե Ստամբուլի նահանգապետարանի միջամտությունը պատրիարքի ընտրությանը իրավական հիմքեր չունի։ «Անընդունելի է նահանգապետարանի գրությունը։ Գրության մեջ մեջբերվում է փետրվարի 16–ի հավաքը պատրիարքարանում։ Այնտեղ նշվում է, թե իբր այս ամենի դեմ հայ հասարակության խիստ արձագանքը կա։ Այո, բայց այդ խիստ արձագանքը հենց ուղղված է փոխպատրիարքի դեմ։ Եթե հասարակության արձագանքը կարեւոր է նահանագապետարանի համար, ուրեմն պետք չէ միջամտել պատրիարքի ընտրության գործընթացին։ Այդ միջամտությունն ավելի խառը իրավիճակ է ստեղծելու»,–ասել է Սելինա Դողանը։
Նշենք, որ Տեղապահի ընտրություններում թեկնածուներ են եղել փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանն ու Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ, արք. Գարեգին Բեքչյանը։ Երբ ընտրությունների վերջում հայտնի է դարձել, որ հաղթել է Գարեգին Բեքչյանը, փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանը լրագրողներին ցույց է տվել նահանգապետարանի գրությունը, թե պատրիարքի ընտրությունների հետ կապված գործընթացը իրավական չէ։


















































Մինիոնները վերադառնում են
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունն...
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ