Ծեծկռտուք մի խումբ դպրոցականների, ուսանողների, դասախոսի ու մանկապարտեզի մանկավարժի մասնակցությամբ
Երեկ՝ հունվարի 6-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ դպրոցականների, մանկապարտեզի մանկավարժի և Սլավոնական համալսարանի դասախոսի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Երեկ՝ հունվարի 6-ին, Ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 23/3 և 23/2 շենքերի միջև ընկած տարածքում մի խումբ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունենում:
Կարճ ժամանակ անց, հերթական ահազանգն է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ Ա. Խաչատրյան փողոցի շենքերից մեկում անչափահասների միջև ծեծկռտուք է տեղի ունենում, իսկ մեկ անձ գետնին ընկած է:
Ոստիկանները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայի 23/2 շենքի բակում վիճաբանության ժամանակ նույն շենքի բնակիչ, 17-ամյա Մ. Ղ.-ն, ով սովորում է Երևանում գործող վարժարաններից մեկում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 15-ամյա Մ.Ա.-ն, ով սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Ա.Մ.-ն, ով սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Ա.Ս.-ն, ով սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 17-ամյա Ա.Բ.-ն, ով սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 15-ամյա Մ.Բ.-ն, ով սովորում է Երևանում գործող դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, Երևանի բնակիչ, 40-ամյա Նելլի Մոիսեևան, ով աշխատում է Երևանում գործող մանկապարտեզներից մեկում և Երևանի բնակիչ, 51-ամյա Սամվել Բաբասյանը, ով աշխատում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, որպես դասախոս, քարերով, փայտերով, ձեռքերով ու ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կռվին մասնակցած անձինք բաց են թողնվել:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:


















































«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Շտապօգնության ավտոմեքենան Թեղուտի մոտ կողաշրջվել է. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
Մшհվան ելքով վրաերթ՝ Երևանում
Վիճաբանություն և ծեծկռտուք Սյունիքի մարզում․ կան վիրավորներ
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը