Ծխախեղդ է եղել 100 թութակ
Երեւանում եւ մի շարք մարզերում հրդեհներ են բռնկվել: Այս մասին հայտնում է ԱԻ նախարարությունը:
Հունվարի 6-ին, ժամը 19:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:39-ին, մարվել՝ 19:53-ին:
Այրվել է տան բակում գտնվող անասնագոմի տանիքից 5 քմ հատված, ներսում ծխախեղդ է եղել մոտ 100 թութակ:
Հունվարի 6-ին, ժամը 21:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի «Խոր Վիրապ» վանքի մոտակայքում այրվում է հացատուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:57-ին, մարվել՝ 22:57-ին:
Այրվել են Արաբոյի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող «Նռամե» հացատան (սեփականատերը՝ Հ. Մ.) փայտյա կառուցատարրերով պատրաստված վագոն-տնակն ու գույքն՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ):
Հունվարի 7-ին, ժամը 03:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ամասիա գյուղի Կենտրոնական փողոցի թիվ 14 տան բակում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:05-ին, մարվել՝ 06:51-ին:
Այրվել է գյուղի 1-ին փողոցի թիվ 14 տան (սեփականատերը՝ Ա. Օ.) բակում պահեստավորած անասնակերը (մոտ 100 հակ):
Հունվարի 6-ին, ժամը 17:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դալմայի այգիներում (Իսակովի պողոտայի կողմից) այրվում են խոտածածկ տարածք և ծառեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:43-ին:
Այրվել են ծառեր, երկաթե ինքնաշեն տնակում (12 քմ) կուտակած կենցաղային իրեր և փայտե խորդանոց՝ ամբողջությամբ (30 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
Հունվարի 7-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 16-րդ փողոցի թիվ 38 տանը հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:26-ին, մարվել՝ 04:41-ին:
Այրվել են Ս. Ղ.-ի տան տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ հատված): Տուժածներ չկան:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը