Թրիլեր՝ անգլիական ֆուտբոլում
«Չեստերֆիլդի» ու «Էբսֆլիտ Յունայթեդի» միջեւ ֆուտբոլի Անգլիայի 5-րդ դիվիզիոնի խաղն անցել է թրիլերային սցենարով:
Առաջին խաղակեսից հետո «Էբսֆլիտ Յունայթեդը» հաղթելիս է եղել 3:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում «Չեստերֆիլդը» հավասարեցրել է հաշիվը, իսկ երրորդ գոլը 95-րդ րոպեին խփել է անգլիացի պաշտպան Ուիլ Էվանսը: 97-րդ րոպեին «Չեստերֆիլդի» դարպասապահ Կալում Բերտոնը հեռացվել է դաշտից, իսկ «Էբսֆլիտ Յունայթեդը» ստացել է 11 մետրանոց հարվածի իրավունք: Քանի որ «Չեստերֆիլդը» կատարել էր բոլոր փոխարինումները, դարպասապահին փոխարինել է գոլի հեղինակ դարձած 27-ամյա Ուիլ Էվանսը, որը հետ է մղել 11 մետրանոց հարվածը: Հանդիպումն այդպես էլ ավարտվել է՝ 3:3:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մ...