Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան բաշխել է Կազմակերպության առաջիկա երեք տարվա ծախսերը: ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը հաղորդել է Կազմակերպության մասնակից երկրների կողմից բյուջեի վճարումների նոր սանդղակի մասին:
Ընդունված որոշման համաձայն՝ ԱՄՆ-ն կշարունակի վճարել ՄԱԿ-ի բոլոր ծախսերի հնարավոր առավելագույնը՝ 22 տոկոսը: Երկար տասնամյակների ընթացքում առաջին անգամ Չինաստանն առաջ է անցել Ճապոնիայից եւ դարձել ՄԱԿ-ի բյուջեի երկրորդ խոշորագույն վճարողը: Պեկինը կծածկի ՄԱԿ-ի բյուջեի 12 տոկոսից ավելին:
Յուրաքանչյուր երկիր պարտավոր է Կազմակերպության ընդհանուր ծախսերի որոշակի մասնաբաժինը վճարել, ընդ որում խոշորագույն երկրների համար սահմանափակում է սահմանված՝ առավելագույնը 22 տոկոս, ամենաաղքատ երկրների համար՝ առավելագույնը 0,01 տոկոս:
Խոշորագույն հովանավորների թվում են Ճապոնիան (8,564 տոկոս), Գերմանիան (7 տոկոս) եւ Ֆրանսիան (4,427 տոկոս):
ՄԱԿ բյուջեի մասնաբաժնով Ռուսաստանը 8-րդ տեղում է (2,405 տոկոս):
Հետխորհրդային տարածքի երկրների շարքում ամենամեծ բեռը բաժին է ընկնում Ղազախստանին` 0,187 տոկոս, մնացածը` 0.1 տոկոսից պակաս:
Ադրբեջանը պարտավոր է ՄԱԿ-ի բյուջեի 0,049 տոկոսն ապահովել, Վրաստանը` 0,008 տոկոսը, Հայաստանը` 0,007 տոկոսը: Այսպիսով, Վրաստանը եւ Հայաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են, գրում է «Թբիլիսյան շաբաթը»:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը