Le Monde-ը նշել է 2018-ի չիրականացած կանխատեումները
Ֆրանսիական Le Monde թերթը նշել է մի քանի խոշոր իրադարձություն, որոնք պետք է տեղի ունենային 2018 թվականին, բայց այդպես էլ չկատարվեցին:
Թերթը նշում է, որ անցյալ տարի առաջին էկզաֆլոպսային համակարգչից հետո ինֆորմատիկայում պետք է «նոր դարաշրջան» սկսվեր: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը նախատեսում էր 2018-ին նման համակարգիչ ստեղծել, բայց այս պահին այն դեռ չի ստեղծվել, հաղորդում է Life-ը:
Չի հաջողվել իրականացնել նաեւ «Էկզոմարս-2018» ծրագիրը, քանի որ NASA-ն նախագծից հրաժարվել է ֆինանսական նկատառումներից: Թերթը նշում է, որ ծրագիրը հաջողվել է փրկել ստանալով ՌԴ աջակցությունը, բայց դրա մեկնարկը երկու տարով հետաձգել են:
Չկայացավ նաեւ Կարմիր մոլորակի վրա զբոսաշրջիկների առաջին թռիչքը, որի մասին հայտարարել էր միլիարդատեր Դենիս Տիտոն, ով մինչ այդ դարձել էր առաջին մարդը, որն այցելել է Միջազգային տիեզերակայան: Հոդվածի հեղինակների խոսքով՝ նախագծի բարձր գնի պատճառով Տիտոն հրաժարվել էր նախագծից, սակայն նրա գաղափարով ոգեշնչրվել էր Իլոն Մասկը, որը խոստացել է առաջինը զբոսաշրջիկներին Մարս ուղարկել:
Չի ավարտվել նաեւ Չլիլում՝ Ատակամա անապատում աստղադիտարանի կառուցումը: Այսպիսով, ըստ թերթի, Եվրոպական հարավային աստղադիտարանի խոստացած Տիեզերքի մասին պատկերացման մեջ հեղափոխությունը՝ ավելի մեծածավալ, քան 400 տարի առաջ արել էր Գալիլեյը, չկայացավ:
Տեղի չունեցավ նաեւ փորձնական ջերմամիջուկային ռեակտորի արձակումը: Թերթը նշում է, որ արդյունքում այս նախագիծը չի կարողանա մոտ ապագայում ակնհայտ էներգետիկ ճգնաժամին արձագանքել, որի հետ բախվել է ողջ մարդկությունը, քանի որ դրանում առաջին միջուկային սինթեզը կկայանա 2035 թվականից ոչ շուտ, իսկ ռեակտորի արտադրած էլեկտրաէներգիայի վաճառքը հնարավոր կլինի միայն 2060 թվականին:
Եվ վերջապես նացիստները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թաքնվել էին Լուսնի մուգ կողմում, հատուցման համար չվերադարձան երկիր, ինչպես դա կանխատեսվում էր «Երկաթե երկինքը» ֆիլմում, հեգնանքով եզրափակում է Le Monde-ը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել