Դուխով կրճատումներ ՊԵԿ-ում
2019թ. հունվարի սկզբին կրճատումներ են սպասվում ՊԵԿ–ի տարածքային հարկային ստորաբաժանումներում։ NEWS.am-ի տեղեկություններով՝ դեռեւս դեկտեմբերի 23–ին հարկային տեսուչները կրճատումների վերաբերյալ ծանուցումներ են ստացել, սակայն ամանորյա տոներով պայմանավորված գործընթացը հետաձգվել է մինչեւ հունվարի 8–ը։ NEWS.am–ի լրագրողը ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ սկզբունքներով են աշխատակիցներն ազատվելու, արդյոք հաշվի առնվելո՞ւ է նրանց տարիքը կամ դասային աստիճանը։
Դավիթ Անանյանը նշեց, որ ՊԵԿ–ում կլինեն կառուցվածքային փոփոխություններ, որոշակի վերադասակարգումներ։ Նրա խոսքով՝ ՊԵԿ ծառայողների հետագա պաշտոնավարման հարցը որոշվելու է կոլեգիալ՝ հաշվի առնելով մի քանի կարեւոր գործոններ։
«Նայելու ենք, թե ինչպիսի գործառույթներ պետք է իրականացնեն վերափոխված կառուցվածքային միավորները։ Կարեւորելու ենք անձանց մասնագիտական ունակությունները, առանձին–առանձին կոլեգիալ գնահատականների հիման վրա որոշվելու է նրանց հետագա պաշտոնավարման հարցը՝ ելնելով տվյալ անձի մասնագիտական պատրաստականությունից, նրա՝ ապագայում նոր արժեք ստեղծելու ունակությունից, իր փորձը նոր սերնդին փոխանցելու հնարավորությունից»,–ասաց նա՝ նշելով, որ յուրաքանչյուր կադրային հարց որոշվելու է այդ չափանիշների հիման վրա։
«Կոլեգիալ որոշումների արդյունքում կլինեն անձինք, ովքեր ներգրավված կլինեն նոր փոփոխված գործառույթներում, կլինեն անձինք, որոնց համակարգի ներսում այլ աշխատանք կառաջարկվի, կլինեն անձինք, ովքեր կազատվեն աշխատանքից»,–ասաց նա։
ՊԵԿ նախագահի պաշտոնակատարի խոսքով՝ հարկային տեսուչների կրճատման հարցում՝ չեն առաջնորդվի միայն նրանց տարիքը հաշվի առնելով։
«Տարիքային շեմը որոշիչ չի լինելու աշխատանքից ազատման համար, բայց որպես գործոն գնահատվելու է»,–ասաց նա։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...