Սոցցանցում հրապարակված մեկ լուսանկարը փոխել է մի ամբողջ ընտանիքի կյանքը
CNN-ի լրագրող Լիիթ Մարկուսը Twitter-ում տեղադրել է մի տղամարդու լուսանկար, որը օգնել է նրան երիկամ գտնելու իր կնոջ համար։ Լուսանկարը վիրուսային է դարձել, ընտանիքին ցանկացել են օգնել մի շարք հայտնիներ։
Լրագրողուհին դեկտեմբերի վերջին է տեղադրել լուսանկարը և գրել․ «Ահա լուսանկարը, որ ես արել եմ երեկ Target խանութում, ես չեմ կարողանում ազատվել այս մտքից»։ Լուսանկարում տղամարդը կանգնած է՝ մեջքին ուսապարկ, որին հայտարարություն է փակցված․ «Կնոջս երիկամ է պետք B+» և հեռախոսահամար։
Մի քանի ժամ անց լուսանկարը հազարավոր կիսումներ է գրանցել։ Այն կիսել են շատ հայտնիներ՝ դերասաններ Զաք Բրաֆը և Էվան Ռեյչել Վուդը, թենիսիստուհի Մարթինա Նավրատիլովան, դերասանուհի Սառա Հայլենդը, որ վերջերս է երիկամի փոխպատվաստման վիրահատություն տարել։
Բրուքլինի բնակիչ Ռեյմոնդ Թոմփսոնը զարմացել է, երբ անծանոթ մարդիկ սկսել են զանգել իրեն։ Այն մասին, որ լուսանկարը վիրուսային է դարձել, նա տեղեկացել է զանգահարողներից, քանի որ ինքը գրանցված չէ Twitter-ում։
Երիկամը գտնվել է, բժշկական բոլոր ծախսերը կծածկի բժշկական ապահովագրությունը։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...